Apple-ը ներկայացրեց նոր iOS 14 օպերացիոն համակարգը


Apple ընկերությունը ներկայացրեց iOS 14 օպերացիոն համակարգը, որտեղ զգալի փոխվել է ինտերֆեյսը: Այս համակարգը ստացել է նոր ինտերակտիվ թարմացվող վիջեթներ:
Տարբեր չափսերի վիջեթները հնարավոր է տեղադրել էկրանի տարբեր հատվածներում:


Հեռախոսային զանգերն ու Siri օգնականի պատուհանը ցուցադրվում են թարմացված ինտերֆեյսով և չեն ծածկում ամբողջ էկրանը:

iOS 14 համակարգում թարմացվել է նաև համակարգային հավելվածները, բարելավվել է էմոջիներ ստեղծելու գործառույթը:

iOS 14 համակարգում ներդրվել է նաև App Clip գործառույթը: Դրանք պարզեցված հավելվածներ են, որոնք անհրաժեշտության դեպքում վայրկյանական բացվում են օրինակ ինչ-որ բան վարձակալելու կամ վճարելու համար: Այդ հավելվածները հնարավոր է բացել նոր App Clip կոդերը սկանավորելով (կամ NFC և QR կոդերը):

iOS 14-ում արդեն հնարավոր է նաև փոխել տարբեր գործառույթներ կատարող հիմնական հավելվածները (օրինակ ինտերնետ դիտարկիչ, էլ. փոստ):
iOS 14 համակարգն արդեն հասանելի է ծրագրեր ստեղծողների համար: Բետա տարբերակը հասանելի կլինի մի ամսից, իսկ վերջնական տարբերակը հասանելի կլինի աշնանը: