Անվճար դարձած խաղեր: Assassin's Creed Origins, Dead by Daylight, Pathway, Adam Wolfe և այլն


Epic Games-ն այս պահին անվճար նվիրում է The Escapists 2 և Pathway խաղերը, որոնք կարող եք ավելացնել Ձեր խաղերի գրադարանում և հետագայում անվճար խաղալ:

Unisoft-ի Uplay ծրագրում ս.թ. հունիսի 19-ից մինչև 22-ը ներառյալ անվճար է կարող եք խաղալ Assassin's Creed Origins խաղը:

Gog.com-ը անվճար նվիրում է The Witcher 3: Wild Hunt խաղի PC տարբերակը բոլոր այն օգատերերին, ովքեր այս խաղը նախկինում ձեռք են բերել խաղային կոնսոլների համար կամ PC տարբերակի այլ համակարգերում: Խաղը անվճար հնարավոր է ներբեռնել GOG Galaxy 2.0 ծրագրով:

Gog.com-ը անվճար նվիրում է նաև Eye of the Beholder Trilogy խաղերի հավաքածուն, որն իր մեջ ներառում է երեք խաղ:

Indiegala կայքում տվյալ պահին անվճար են Adam Wolfe (Complete Edition), Naval Warfare, Theatre of War 2, Waste Walkers Deliverance, Waste Walkers Subsistence և Airport Madness խաղերը:

Steam մեկնարկել է Steam Game Festivel Summer Edition միջոցառումը, ինչի շրջանակում կարող եք խաղալ հարյուրավոր խաղերի դեմո տարբերակներ, որոնք դեռևս չեն թողարկվել: Միջոցառումն ավարտվելու է հունիսի 22-ին:

Steam-ում մինչև հունիսի 22-ը կարող եք անվճար խաղալ նաև հայտնի Dead by Daylight խաղը:
iOS համակարգերի համար տվյալ պահին անվճար են Pin Pull և Stack Blocks 3D գլուխկոտրուկները:


Android համակարգերի համար տվյալ պահին անվճար են Sentinels of the Multiverse և The Enchanted Worlds խաղերը:
