Այս էկրանի նկարը շարքից հանում է Անդրոիդ համակարգը: Google-ն արդեն գիտի պատճառը և սկսել է ֆիքսել


Google-ը վերջապես սկսել է զբաղվել այս խնդրով, ինչի մասին տեղեկանում ենք Անդրոիդի ծրագրային սխալները համակարգող կայքից:

Բանն այն է, որ այս լուսանկարը կոդավորված է Google/Skia/E3CADAB7BD3DE5E3436874D2A9DEE126 գունային պալիտրայով, որը հասանելի է Google-ի Skia գրաֆիկական գրադարանում: Անդրոիդ 10 և ավելի ցածր համակարգերում բոլոր գրաֆիկական էլեմենտները ավտոմատ ֆորմատավորվում են sRGB պալիտրայով հետևյալ բանաձևով՝ .2126f * r + .7152f * g + .0722f * b, որտեղ r,g,b-ն կարմիր, կանաչ ու կապույտ գույների արժեքներն են 0-ից 255 միջակայքում: Այս լուսանկարում առկա է մի պիկսել, որի RGB գույներ տեղադրելով բանաձևի մեջ ստանում ենք 256 թիվը, որը դուրս է 0-255 միջակայքից: Սա էլ պատճառ է հանդիսանում, որպեսզի Android համակարգը շարքից դուրս գա:
Ուշադրությույն.
Չնայած օգտատերերի մեծ մասի մոտ այս խնդիրը չի կրկնվում, սակայն խորհուրդ չեմ տալիս փորձել, եթե չեք ուզում նորից Android համակարգ վերատեղադրել:
Ուշադրությույն.
Չնայած օգտատերերի մեծ մասի մոտ այս խնդիրը չի կրկնվում, սակայն խորհուրդ չեմ տալիս փորձել, եթե չեք ուզում նորից Android համակարգ վերատեղադրել: