Xiaomi-ն սկսել է արտադրել 92° կոր էկրանով ֆիթնես ժամացույցներ


Xiaomi-ին պատկանող Huami ընկերությունը Indiegogo-ով տվյալ պահին քռաուդֆանդինգով գումար է հավաքում, որպեսզի թողարկի կոր էկրանով նոր Amazfit X ֆիթնես ժամացույցները:

Նշեմ, որ մի քանի օրում արդեն հավաքվել ավելի քան 1 մլն դոլար և Huami-ն արդեն անցել է արտադրական փուլին: Ժամացույցների առաքումները կսկսվեն այս տարվա օգոստոսին:
Այս նոր ժամացույցներն ունեն 2.07 դյույմանոց AMOLED կոր էկրան՝ 640 × 206 թողունակությամբ (326ppi):

Ինչպես Amazfit-ի մյուս ժամացույցներում, այստեղ նույնպես հասանելի են բազմազան ցիֆերբլատներ, որոն էկրանի վրա ցուցադրում են եղանակը, ժամը, սրտի աշխատանքը, հեռախոսի հավելվածների ցանուցումները, բաց թողնված զանգերը և այլ ինֆորմացիա:

Amazfit X ժամացույցներն ունեն ներդրված GPS և NFC մոդուլներ: Այս ժամացույցներով հնարավոր է հետևել սրտի աշխատանքին և քնի որակին:

Հնարավորություն կա նաև չափել արյան մեջ թթվածնի քանակությունը: Ժամացույցի մեջ կա նաև ֆիզիկական ակտիվությանը հետևելու 9 ռեժիմներ:

Ժամացույցները ջրակայուն են, ինչը թույլ է տալիս հետևել նաև լողի ակտիվությանը:

Amazfit X ժամացույցները լիցքավորելուց հետո աշխատում են 7 օր: Լիցքավորվում են մագնիսական հատուկ լիցքավորիչով:

Indiegogo-ում նախապես պատվիրելու դեպքում ժամացույցի նվազագույն արժեքը 160$ է: