Windows-ի նոր գործիքով կարող եք մեկ հրամանով ներբեռնել և տեղադրել ծրագրերի վերջին տարբերակները
Ամսաթիվ
Microsoft ընկերությունը GitHub-ում տեղադրել է ևս մեկ անվճար գործիքի կոդերը, որը կոչվում է Package Manager: Այն թույլ է տալիս cmd-ում կամ Windows-ի այլ տերմինալում գրել կարճ հրամաններ և ներբեռնելով տեղադրել ծրագրերի վերջին տարբերակները:
Ներբեռնվող ծրագրերը կարող են նաև լինել նաև ոչ Windows Store-ից (օրինակ WinRAR): Քանի որ այս գործիքը բաց ծրագրային կոդով է, ապա ցանկացողները կարող են նաև ավելացնել իրենց ծրագրերը այս գործիքի մեջ: Package Manager-ը տեղադրելուց հետո պետք է բացեք ցանկացած կոնսոլ և դրա մեջ գրել winget install {ծրագրի անունը}
Տվյալ պահին գործիքը գտնվում է փորձարկման փուլում, սակայն կարող եք ներբեռնել նախառելիզային տարբերակը: Նշեմ նաև, որ գործիքը նախատեսված է Windows 10-ի համար: Եթե Windows 7-ում ուզում եք ունենալ նմանատիպ գործիք, ապա կարող եք օգտվել Chocolatey-ից: