Unreal Engine 5-ով ստեղծված խաղի ապշեցուցիչ գրաֆիկան PlayStation 5 կոնսոլի վրա (վիդեո)

Ամսաթիվ

Epic Games ընկերությունը ներկայացրեց նոր սերնդի Unreal Engine 5 խաղային մոդուլը, որի միջոցով ծրագրավորողները կարող են ստեղծել խաղային կոնսոլների, համակարգիչների և հեռախոսների համար հաջորդ սերնդի խաղերը: Unreal Engine 5-ի որոշ հնարավորություններ ցուցադրված են այս տեսահոլովակի մեջ, որտեղ խաղը բացված է PlayStation 5-ի վրա: 


Unreal Engine 5-ի հիմնական նպատակն այն է, որ խաղերի գրաֆիկաները այնքան իրական դառնան, որ դժվարությամբ տարբերվեն ֆիլմերից:



Այս մոդուլի սկզբնական տարբերակը հասանելի կլինի 2021թ. սկզբին, իսկ վերջնական տարբերակը 2021թ. վերջում: Unreal Engine-ը խաղեր ստեղծելու ամենատարածված գրադարաններից մեկն է: 2015 թվականից այն դարձել է անվճար:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն