Realme-ն ներկայացրեց 53$-անոց Realme Watch սմարթ ժամացույցները


Realme ընկերությունը ներկայացրեց մի քանի նորույթներ, որոնց մեջ են մտնում նաև Realme Watch սմարթ ժամացույցները: Նշեմ, որ մի քանի ամիս առաջ Realme-ն ներկայացրել էր նաև Realme Band սմարթ ֆիթնես թևնոցները:

Realme Watch ժամացույցներն ունեն 1.4 դյումանոց քառակուսի էկրան (320х320, 323ppi), որը ծածկված է Corning Gorilla Glass 3 պաշտպանիչ 2.5D ապակիով: Ժամացույը պաշտպանված է ջրից ու փոշուց IP68 ստանդարտով: Էկրանի լուսավորությունը ունի 10 մակարդակ:

Տվյալ պահին հասանելի են 12 ցիֆերբլատներ, սակայն հետագայում դրանց թիվը կտրուկ կաճի: Ցիֆերբլատները հնարավոր է փոխել Realme Link հավելվածով:

Ցիֆերբլատների վրա ցուցադրվում է ժամը, ամսաթիվը, շաբաթվա օրը, եղանակը, քայլերի քանակը, սրտի աշխատանքը և սպառված կալորիաները:

Realme Watch ժամացույցները հետևում են սրտի աշխատանքին 24/7 ռեժիմում:
Ժամացույցի սենսորը կարողանում է նաև հետևել արյան մեջ թթվածնի քանակությանը (SpO2):

Ցամացույցները հետևում են նաև օգտատիրոջ ֆիզիկական ակտիվությանը և ներառում են 14 սպորտային ռեժիմներ:

Realme Watch ժամացույցները ցուցադրում են հավելվածների ծանուցումները, հիշեցնում են ջուր խմելու և երկար ժամանակով չնստելու մասին:

Ցամացույցները հետևում են նաև մարդու քնի որակին: Realme Watch ժամացույցներով հնարավոր է ղեկավարել սմարթֆոնի տեսախցիկն ու երաժշտությունը:
Realme Watch ժամացույցներն ունեն 160 մ/Աժ մարտկոց, ինչը բավականացնում է 7 օր անոնիմ ռեժիմի համար, իսկ սրտի աշխատանքի 24/7 ռեժիմը անջատելու դեպքում՝ 9 օր:

Realme Watch սմարթ ժամացույցների վաճառքը կմեկնարկի հունիսի 5-ից: Classic Strap սև գույնի ժապավենով ժամացույցները կարժենան 53 դոլար: Հնարավոր կլինի նաև գնել այլ երանգների ժապավեններ, որոնք կարժենան 7 դոլար: