Microsoft-ը թողարկել է Mac-ի Spotlight-ի նման լաունչեր: Ինչպես օգտվել

Ամսաթիվ

Microsoft ընկերությունը թարմացրել է իր PowerToys գործիքների հավաքածուն և այնտեղ ավելացրել է երկու նոր գործիքներ՝ Keyboard Manager և PowerToys Run: Առաջինը նախատեսված է ստեղնաշարի ստեղները վերանշանակելու համար (օրինակ A ստեղնը կապել B-ի հետ), իսկ երկրորդն իրենից ներկայացնում է նոր լաունչեր, որը նման է Mac-ի Spotlight-ին:


Նոր Launcher-ը նախատեսված է ինչպես ֆայլեր, ծրագրեր որոնելու համար, այլև Windows-ի տարբեր հրամաններ կատարելու համար: Օրինակ կարող եք գրել cmd, regedit,powershell և համակարգարային այլ հրամաններ:


PowerToys Run-ում կարող եք նաև արագ կատարել մաթեմատիկական գործողություններ:


PowerToys գործիքակազմում առկա են նաև մի շարք այլ օգտակար գործառույթներ: Օրինակ PowerRename-ով կարող եք միանգամից անվանափոխել մի քանի ֆայլեր՝ նախատես տրված պարամետրերով:


PowerToys ImageResizer-ով կարող եք միանգամից փոխել մի քանի նկարների չափսերը:


PowerToys FancyZones-ով կարող եք կարգավորել էկրանի հատվածները, որտեղ կցուցադրեն բացված ծրագրերը: Օրինակ կարող եք էկրանը բանանել մի քանի զուգահեռ կամ հորիզոնական հատվածների:


Նշեմ, որ PowerToys-ը տեղադրել և բացելուց հետո PowerToys Run լաունչերը տեսնելու համար պետք է ստեղնաշարի վրա սեղմել Alt+Space:


PowerToys-ը բաց ծրագրային կոդով է և տեղադրված է GitHub-ում: Բոլոր ռելիզները կարող եք գտնել և ներբեռնել այստեղից:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն