GTA V-ի նոր անվճար ռեժիմով կարող եք հեծանիվ վարել Լոս-Սանթոս քաղաքում հեծանիվ-մարզասարքով
Ամսաթիվ
Makinolo անունով օգտատերը թողարկել է GTA V խաղի նոր անվճար ռեժիմ, որը կոչվում է GTBikeV: Այս ռեժիմում օգտատերերը կարող են իրենց մարզասարքերը կպցնել GTA V խաղին և հաճելին համատեղել օգտակարի հետ: GTBikeV ռեժիմն աշխատում է բոլոր տեսակի խելացի հեծանիվային մարզասարքերի հետ:
Խաղի ընթացքում էկրանին ցուցադրվում են արագությունը, տեմպը, հեռավորությունը, ժամանակը, կալորիաները և այլն: GTBikeV ռեժիմը հաշվի է առնում նաև խաղում ճանապարհի թեքվածությունները (վելեքները), ինչը փոխանցվում է նաև հեծանվասարքին և փոխվում է ծանրաբեռնվածությունը:
Խաղում ավտոմատ գեներացվում է նաև .FIT ֆայլ, որը պարունակում է GPS կոորդինատները և մնացած տվյալները: Այդ ֆայլը կարելի է տեղադրել ֆիթնես ծրագրերի մեջ ստատիստիկայի համար:
GTBikeV ռեժիմն ունի երեք ուղղություններ՝ 30, 16 և 10 կմ երկարություններով: GTBikeV անվճար ռեժիմը կարող եք ներբեռնել այս կայքից: