Facebook-ը գործարկել է վիդեոկոնֆերանսի Rooms ծառայությունը: Ինչպես օգտվել և ինչպես խուսափել խնդիրներից
Ամսաթիվ
Շաբաթներ առաջ Ֆեյսբուքը ներկայացրեց վիդեոկոնֆերանսի իր նոր Rooms ծառայությունը, որը թույլ է տալիս վիդեոզանգեր կատարել առավելագույնը 50 մարդու մասնակցությամբ: Այսօրվանից այս նոր ծառայությունը հասանելի է նաև Հայաստանի օգտատերերի համար: Նոր «սենյակ» ստեղծելու համար պետք է սեղմել Ֆեյսբուքի (կամ Messenger-ի) բջջային հավելվածում և վեբ տարբերակում հայտնված նոր նշանի վրա:
Նոր սենյակ ստեղծելուց ուշադիր եղեք, քանի որ այն ի սկզբանե կարգավորված է այնպես, որպեսզի Ֆեյսբուքի բոլոր ընկերները կարողանան միանալ: Այս դեպքում սենյակ ստեղծելուց բոլոր ընկերների մոտ նորությունների հոսքի վերևի հատվածում կցուցադրվի Ձեր սենյակը և նրանք կկարողանան անարգելք միանալ:
Որպեսզի խուսափեք նմանատիպ խնդրից, պետք է սենյակ ստեղծելու առաջին քայլում ընտրեք ընկերներին նշելու տարբերակը և նշեք միայն այն ընկերներին, ովքեր կարող են մտնել սենյակ:
Նշեմ նաև, որ կարող եք միացնել հղումով միանալու տարբերակը, որի դեպքում կտրամադրվի ունիկալ հղում, որն ունեցող ցանկացած մարդ կկարողանա մտնել սենյակ:
Ընդ որում պարտադիր չի, որպեսզի սենյակ մտնող մարդիկ ունենան Ֆեյսբուքի պրոֆիլ: Նրանք կարող են պարզապես գրել իրենց անուններն ու մուտք գործել որպես հյուր: Այնպես որ ուշադիր եղեք, քանի որ հղում ունեցող մարդիկ կարող են մտնել Ձեր խոսակցության մեջ:
Rooms-ում չկա հաղորդագրություններ ուղարկելու գործառույթ, սակայն օգտատերերը կարող են ցուցադրել իրենց էկրանները: Հաղորդագրություն ուղարկելու համար պետք է ընտրեք սենյակի մասնակցին և նրան առաջին նամակ ուղարկեք Messenger-ով (եթե իհարկե նա մուտք է գործել Ֆեյսբուքի պրոֆիլով): Մասնակիցների ցանկի նշանի վրա նշելով կարող եք տեսնել սենյակի մի շարք կարգավորումներ: Օրինակ կարող եք արգելափակել սենյակի մուտք, որպեսզի այլևս մարդ չմտնի
Այստեղից կարող եք նաև փակել սենյակը: Նշեմ, որ սենյակը չի փակվում կարմիր անջատելու նշանի վրա սեղմելով, այլ պարզապես տվյալ վիդեոկոնֆերանսն է ավարտվում:
Rooms-ում խոսակցության ընթացքում կարող եք միացնել բոլոր մասնակիցներին ցուցադրելու գործառույթը, կամ ցուցադրել միայն տվյալ պահին խոսացողին: