Facebook-ը գնեց անիմացիոն gif-երի ամենահայտնի GIPHY կայքը
Ամսաթիվ
Ֆեյսբուքը գնեց անիմացիոն gif-երի ամենահայտնի GIPHY կայքը: Այն ավելի շատ է ներդրվելու Ինստագրամում և Ֆեյսբուքին պատկանող այլ ծառայություններում: GIPHY-ի API-ից տվյալ պահին օգտվում են մի շարք խոշոր ծառայություններ: Գործարքի գինը պաշտոնապես չի հայտնվում, սակայն ըստ որոշ աղբյուրների այն կազմում է 400 միլիոն դոլար:
Հիշեցնեմ, որ նախորդ տարի Հայաստանում կայացած WCIT 2019 միջոցառմանը ներկա էր նաև GIPHY-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Չունգը: