97 մլն դոլար պիցցայի համար

Ամսաթիվ

Մայիսի 22-ին բլոկչեյն համայնքը նշում է «Bitcoin Pizza Day», որը խորհրդանշում է իրական, ոչ վիրտուալ աշխարհում կատարված կրիպտորաժույթով առաջին գործարքը։

2010 թվականի մայիսի 22-ին Լազլո Հայնիչ անունով մի ծրագրավորող Ֆլորիդայից համացանցում առաջարկեց վճարել 10,000 բիթքոին 2 պիցցայի համար, ինչն այդ պահին համարժեք էր 41 ԱՄՆ դոլարին։ Մեկ այլ օգտատեր ընդունեց այդ առաջարկը և բիթքոինները ստանալուց հետո Papa John-ից 2 պիցցա առաքեց նրա տուն:

Եվ քանի որ բիթքոինի գինն այն ժամանակից շարունակել է աճել, շուտով այդ երկու կլոր ուտեստը դարձան պատմության ամենաթանկ պիցցաները: Եվ այսօր, երբ մեկ բիթքոինը համարժեք է 9700 դոլարին, հեշտությամբ կարելի է հաշվել, որ այդ պիցցաների համար վճարվել է 97,000,000 ԱՄՆ դոլար կարողություն, որքան էլ դժվար է դա պատկերացնել:

Զարմանալիորեն, Հայնիչը, ում նաև որպես Bitcoin Pizza Guy են ճանաչում, երբեք չի զղջացել իր բիթքոինները վատնելու համար: Այն պահին դրանք մեծ արժեք չունեին, և երևի թե կշարունակեին այդպես էլ մնալ, եթե ինչ-որ մեկը չապացուցեր, որ դրանցով կարելի է իրական աշխարհում գործարքներ կատարել: Այսինքն` այդ թվում իր արարքը ժամանակին բեկումնային է եղել բիթքոինի տարածման և արժեքի աճի համար:

Այս տարվա մայիսի 22-ին կնշենք Bitcoin Pizza Day-ի տասներորդ տարելիցը`վստահ լինելով, որ հաջորդ տասնամյակն էլ ավելի վառ է լինելու բլոկչեյնի ու կրիպտոարժույթների համար:

Nooor Blockchain Armenia-ի թիմը սիրում է ավանդույթներ և ի սկզբանե որոշել էր մեծ Pizza Party կազմակերպել Nooor-ի բոլոր ընկերների համար: Բայց COVID-ը ստիպում է փոխել շատ պլաններ: Այնուամենայնիվ, որոշեցինք մեր համայնքի հետ (թեև իրարից հեռու) տոնել այս հատուկ օրը` կազմակերպելով պիցցա giveaway: Հետևյալ հղումով կարող եք ծանոթանալ մանրամասներին և մասնակցել, ինչպես նաև իմանալ ավելին բլոկչեյն տեխնոլոգիայի ու կրիպտոարժույթների մասին և բացահայտել ոլորտում հաջողելու նոր հնարավորություններ։

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն