Ինչ է Zoombombing-ը և ինչպես պաշտպանվել դրանից

Ամսաթիվ

Կորոնավիրուսի հետ կապված վերջերս բազմաթիվ ուսումնական հաստատություններ սկսել են Zoom ծրագրով վիդեոզանգեր կատարել, ինչի շնորհիվ այս ծրագրի ճանաչումն ու եկամուտները զգալի աճ են գրանցել: Սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չի: Բանն այն է, որ ծրագիրն ունի խոցելի տեղեր, ինչից օգտվելով անծանոթները միանում են վիդեոզանգերին և այնտեղ ցուցադրում անցանկալի վիդեոներ: Այս երևույթը ստացել է Zoombombing անվանումը և մի շարք երկրներում արդեն սկսել են սրա դեմ կտրուկ քայլերի դիմել: Օրինակ Նյու Յորքի դպրոցներն արդեն հրաժարվել են Zoom ծրագրից օգտվել, իսկ որոշ նահանգներում նախատեսվում է խիստ պատժել նմանատիպ արարքի հեղինակներին:


Համացանցում կան նաև տարածված ծրագրեր, որոնք ավտոմատ կարողանում են գտնել Zoom-ի բաց ID-ներով վիդեոզանգեր և միանալ դրանց:



Zoom ծրագրի հեղինակները նույնպես անմասն չեն մնացել այս խնդրից ու վերջերս փոխել են ծրագրի կարգավորումներն այնպես, որ ավտոմատ միանում է «սպասողների սենյակ» գործառույթը, որտեղ զանգի կազմակերպիչը հերթով պետք է հաստատի մասնակիցներին: Ավտոմատ միացել է նաև «գաղտնաբառի» անհրաժեշտությունը: Այս պարամետրերը հնարավոր է փոխել կարգավորումներում: Նախկինում դրանք անջատված էին: Zoombombing-ից պաշտպանվելու համար համոզվեք, որ վիդեոզանգն այնպես եք կարգավորել, որպեսզի անծանոթ մարդիկ չկարողանան միանալ զանգին:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն