Ինչպես YouTube-ից և այլ կայքերից ներբեռնել mp3 երգեր անմիջապես iPhone-ի մեջ


Քանի որ iOS-ի ֆայլային համակարգը փակ է և ունի մի շարք սահմանափակումներ, այդ պատճառով iOS-ի սովորական ինտերնետ դիտարկիչները չեն թույլատրում միանգամից բեռնել mp3 ֆայլեր կամ վիդեոներ, իսկ ահա Անդրոիդի դեպքում այս ամենը շատ հեշտ է անել: iOS-ի համար վերջերս գտել եմ մի հետաքրքիր ու օգտակար լուծում, որի մասին ուզում եմ տեղեկացնել: Նշեմ, որ այս մեթոդի իմաստն ու օգտակարությունն այն է, որ համակարգիչ պետք չի գալու:

iOS-ի պաշտոնական App Store-ում կա Aloha անունով հավելված, որը թույլ է տալիս անմիջապես ներբեռնել ֆայլերը iOS-ի մեջ: Այդ ֆայլերը բնականաբար հետագայում հասանելի են լինելու նաև օֆլայն ռեժիմում: Եթե այդ հավելվածով բացեք ցանկացած կայք, որտեղ տեղադրված են mp3 ֆայլերի ուղիղ հղումներ, ապա սեղմելով այդ հղումների վրա ֆայլերը կներբեռնվեն: Նշեմ նաև, որ եթե հղումները սեղմելուց ֆայլերը չեն ներբեռնվում, ապա սեղմած պահեք այդ հղումը և բացված մենյուից ընտրեք ներբեռնելու ֆունկցիան:

Ինչպես արդեն նշեցի, ներբեռնված ֆայլերը հետագայում հասանելի կլինեն օֆլյան ռեժիմում, սակայն այստեղ կա մի սահմանափակում: Այդ ֆայլերը կարող եք գտնել և լսել միայն այս հավելվածի համապատասխան թղթապանակում:

Կարծում եմ սա այդքան էլ խանգարող հանգամանք չի: Նշեմ նաև, որ երգերը հնարավոր է լսել նաև ֆոնային կամ արգելափակված ռեժիմում: Այսինքն պարտադիր չի, որ Aloha ծրագիրը մնա բացված կամ էկրանը մնա միացրած (ինչպես YouTube հավելվածում):

Քանի որ այս մեթոդը թույլ է տալիս անմիջապես ներբեռնել վիդեոներ և mp3 ֆայլեր, ապա դժվար չի նաև YouTube-ի վիդեոներից ստանալ ուղիղ հղումներ: Ինտերնետում կան բազմաթիվ կայքեր, որոնք թույլ են տալիս ստանալ այդ ուղիղ հղումները (օրինակ https://savefrom.net): Եկեք օրինակի վրա տեսնենք, թե ինչպես YouTube-ի վիդեոյի mp3 երգը ներբեռնել iPhone-ի մեջ:
1. Ներբեռնեք Aloha հավելվածը:
2. iOS-ի YouTube հավելվածում բացեք ցանկացած վիդեո և պատճենահանեք դրա հղումը:

3. Aloha հավելվածով բացեք https://y2mate.com կայքը:
4. Տեղադրեք պատճենված վիդեոյի հասցեն և ստացեք mp3 հղումը:

5. Սեղմեք դրա վրա և ներբեռնեք:


Ներբեռնված ֆայլերը կարող եք գտնել Aloha ծրագրի ներբեռնումների բաժնում:

Եթե միանգամից գիտեք mp3 ֆայլերի ուղիղ հղումներ պարունակող կայքեր (օրինակ z1.fm), ապա այս գործընթացն ավելի է հեշտանում:
2. Գտեք mp3 երգը և ներբեռնեք:

Վերջում գրեմ մի քանի օգտակար կայքեր, որոնցից կարող եք օգտվել:
mp3 ֆայլերի հղումներով կայքեր
YouTube այլ կայքերից վիդեոների ու mp3 երգերի հղումներ գեներացնող կայքեր