Գործարկել է Яндекс.Мессенджер ծառայությունը, որը կարողանում է նաև ձայնային նամակները փոխակերպել տեքստայինի
Ամսաթիվ
Яндекс ընկերությունը գործարկել է Яндекс.Мессенджер ծառայությունը, որը հասանելի է բջջային և վեբ տարբերակներով: Այս ծառայությունը փաստացի փոխարինել է «Яндекс.Чаты» ծառայությանը: Яндекс-ի պրոֆիլ ունեցող բոլոր օգտատերերն արդեն ավտոմատ գրանցված են Яндекс.Мессенджер-ում:
Яндекс.Мессенджер ծառայությունում օգտատերերը կարող են ուղարկել տեքստային և ձայնային հաղորդագրություններ, կատարել աուդիո և վիդեո զանգեր: Նշեմ, որ ձայնային հաղորդագրությունները SpeechKit տեխնոլոգիայի միջոցով ավտոմատ վերածվում են տեքստայինի: Яндекс.Мессенджер ծառայությունում հնարավոր է նաև վարել կանալներ և հետևորդներին մատուցել անհրաժեշտ ինֆորմացիան: