Microsoft-ը Windows 10-ի համար թողարկել է News Bar էկրանի վիջեթը: Ինչպես տեղադրել
Ամսաթիվ
Microsoft ընկերությունը Windows 10 օպերացիոն համակարգի համար թողարկել է News Bar վիջեթի բետա տարբերակը, որը 24 ժամյա ռեժիմով էկրանին ցուցադրում է վերջին նորությունները: Վիջեթն աշխատում է ինչպես տեքստային վազող տող ռեժիմով, այնպես էլ պատկերներով: Հնարավորություն կա վիջեթը կարգավորել այնպես, որպեսզի այն տեղադրվի էկրանի 4 կողմերից որևէ մեկում:
Վիջեթի կարգավորումներում կարող եք ընտրել նորությունների տարածաշրջանը (Հայաստանը տվյալ պահին դեռ չկա, բայց կան ԱՄՆ, Ռուսաստան ու մի շարք այլ երկրներ): Կարող եք նաև այնպես կարգավորել, որ վիջեթում ցուցադրվեն ձեր նախընտրելի ակցիաները:
Ինչպես արդեն նշեցի, վիջեթը տվյալ պահին փորձնական է, այդ պատճառով որոշ օգտատերեր չեն կարողանում այն անմիջապես ներբեռնել Windows Store-ից: Ներբեռնելու համար կատարեք հետևյալ քայլերը:
1. Բացեք վիջեթի վեբ էջը:
2.Մուտք գործեք Ձեր Microsoft-ի պրոֆիլ և ավելացրեք վիջեթը զամբյուղի մեջ:
3. Բացեք զամբյուղը և ձեռք բերեք վիջեթը:
4. Windows 10-ում բացեք Store-ը և Ձեր գրադարանից ներբեռնեք վիջեթը: