Ինչպես ներբեռնել և համակարգչով անվճար խաղալ մոտ 40.000 Flash խաղեր

Ամսաթիվ

Վերջին տարիներին ինտերնետ դիտարկիչները սկսել են պայքարել Flash տեխնոլոգիայի դեմ, քանի որ այն պարունակում է անվտանգության մի շարք խնդիրներ: Սակայն նախորդ տարիներին Flash-ով ստեղծվել են մի շարք խաղեր և անիմացիաներ, առանց որոնց այն ժամանակվա ինտերնետը ձանձրալի կթվար: 



Flash խաղերը պահպանելու համար ստեղծվել է FlashPoint նախագիծը, որտեղ հավաքված են գրեթե բոլոր քիչ թե շատ հայտնի Flash խաղերն ու անիմացիաները: Այս նախագիծը ներառում է նաև այլ տեխնոլոգիաներով պատրաստված խաղեր (Shockwave, HTML5 և այլն):



FlashPoint նախագիծը բաղկացած է երկու տարբերակներից: Առաջին տարբերակը մոտ 241 ԳԲ է, որը արխիվից հանելուց հետո դառնում է 288 ԳԲ: Այս տարբերակը ներբեռնելու դեպքում բոլոր խաղերը հնարավոր է խաղալ առանց ինտերնետի (օֆֆլայն): Այս տարբերակը ներառում է բոլոր խաղերի նկարներն ու լոգոները, ինչպես նաև այլ տեխնոլոգիաներով պատրաստված խաղեր (մոտ 40.000):


FlashPoint-ի երկրորդ տարբերակի ծավալը համեմատաբար փոքր է՝ 296 ՄԲ: Այս տարբերակի դեպքում խաղերը ներբեռնվում են դրանք բացելու ժամանակ: Այս տարբերակը չի ներառում խաղերի լոգոներն ու նկարները, ինչպես նաև այլ տեխնոլոգիաներով ստեղծված խաղերը: Դրանք հնարավոր է ավելացնել ցուցակում ծրագրի գլխավոր էջից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն