Xiaomi-ն սկսել է արտադրել ուլտրակոմպակտ էլեկտրական սկուտեր


Այս սկուտերի առանձնահատկությունն այն է, որ այն ծալված վիճակում բավականին կոմպակտ է և տեղավորվում է ուսապարկի մեջ: Նաև հնարավոր է այն ծալած վիճակում բռնել ձեռքում և հեշտ տեղափոխել:

Սկուտերի առավելագույն արագությունը 18կմ/ժ է, իսկ մարտկոցը 7500 մԱ/ժ, ինչը բավականացնում է 30 կմ ընթացքի համար: Մարտկոցը հնարավոր է հանել սկուտերից և լիցքավորել 4-6 ժամում: Սկուտերի քաշը 14.5 կգ է:

H1 սկուտերն ունի նաև լեդ էկրան, որտեղ ցուցադրվում է արագությունը, մարտկոցի լիցքավորման աստիճանը և լուսարձակների մասին ինֆորմացիա:
Քրաուդֆանդինգի ընթացքում սկուտերը պատվիրած օգտատերերը այն կգնեն 469-499 դոլարով, իսկ մնացածները՝ 700 դոլարով:

Քրաուդֆանդինգի ընթացքում սկուտերը պատվիրած օգտատերերը այն կգնեն 469-499 դոլարով, իսկ մնացածները՝ 700 դոլարով: