Հայկական Krisp ծրագրով կարող եք լռեցնել միկրոֆոնի կամ դինամիկի ավելորդ աղմուկը

Վերջին օրերին մի քանի հարյուր տոկոսով աճել է հայկական Krisp ծրագրի ներբեռնումների թիվը: Պատճառն այն է, որ այս օրերին շատերն աշխատում են տանից և շատ են աուդիո/վիդեո զանգեր կատարում:
Krisp ծրագիրը նեյրոնային ցանցի միջոցով կարողանում է լռեցնել միկրոֆոնի կամ դինամիկի ավելորդ աղմուկը և մարդկանց խոսակցություններն ավելի հստակ են լսվում:
Ծրագիրը հասանելի է Windows, Mac և iOS համակարգերի համար և աշխատում է Skype, Slack, Zoom և այլն հայտնի ծրագրերի հետ: Այսինքն, սա առանձին մեսինջեր չի, այլ պարզապես ստեղծում է միջանցիկ աուդիո կանալ և ձայնը փոխանցում է մնացած ծրագրերին: Ծրագիրն ունի ինչպես անվճար, այնպես էլ վճարովի փաթեթներ: Եթե դժվարանաք ծրագիրը կարգավորելու հարցում, ապա դիտեք այս վիդեոները: Նշեմ, որ կորոնավիրուսի հետ կապված Krisp-ը 6 ամսով բոլոր հայ օգտատերերին նվիրում է Pro փաթեթ:

Ի դեպ, քանի որ խոսք գնաց Zoom ծրագրից, ապա նշեմ, որ այդ ծրագրով կարող եք նաև վերացնել վիդեոյի հետևի ֆոնը և ընտրել Ձեր նախընտրած ֆոնը: Դա նույնպես շատ օգտակար գործառույթ է աշխատանքային վիդեոզանգերի ժամանակ: