iPhone 11 Pro-ով 5 ժամ շարունակ նկարահանվել է Էրմիտաժի թանգարանը (տեսանյութ)

Apple Россия-ի YouTube-ի էջում տեղադրվել է 5 ժամ 19 րոպեանոց տեսահոլովակ, որը նկարահանվել է iPhone 11 Pro-ի 4K տեսախցիկով: Տեսահոլովակում ցուցադրվում են Էրմիտաժի 45 սրահներ և 588 արվեստի գործեր: