Ներկայացվեցին Huawei P40, P40 Pro և P40 Pro+ սմարթֆոնները


Huawei ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Huawei P40 սմարթֆոնների շարքը, որը ներառում է Huawei P40, Huawei P40 Pro և Huawei P40 Pro+ սմարթֆոնները: Huawei P40 սմարթֆոնն ունի 6.1 դյույմանոց Quad-curve Overflow էկրան, որը ճկված է 4 կողմերում: Էկրանի մեջ տեղադրված է մատնահետքի սկաները:
Սարքն ունի Kirin 990 5G պրոցեսոր, 8ԳԲ օպերատիվ և 128ԳԲ ներքին հիշողություն: Huawei P40 սմարթֆոնն հետնամասում ունի եռակի մոդուլով տեսախցիկ, որոնցից գլխավորը 50ՄՊ է, մյուսները 8ՄՊ և 16ՄՊ:

Սմարթֆոնն առջևի մասում ունի 32ՄՊ տեսախցիկ, որն ունի ինֆրակարմիր սենսորներ: Սմարթֆոնի թե առջևի, թե հետևի տեսախցիկներն ունեն 4K 60fps վիդեո ձայնագրելու հնարավորություն:

Huawei P40 սմարթֆոնն ունի փոշու և ջրի IP53 պաշտպանություն: Սարքն ունի 3800 մԱ/ժ մարտկոց, որը լիցքավորվում է 22.5Վտ էներգիայով:

Huawei P40 Pro սմարթֆոնն ունի 6.58 դյույմանոց կողքի հատվածներում ճկված OLED Overflow Display էկրան: Այս մոդելը ևս աշխատում է նույն պրոցեսորով և ունի նույնքան օպերատիվ հիշողություն, սակայն ներքին հիշողությունը 256ԳԲ է:

Huawei P40 Pro սմարթֆոնի հետևի տեսախցիկն ունի արդեն 4 մոդուլ (50ՄՊ, 12ՄՊ, 40ՄՊ և խորությունը սկանավորելու ToF սենսոր):
Սմարթֆոնի առջևի տեսախցիկը նույնպես 32ՄՊ է, սակայն այն ներառում է ToF սենսոր: Huawei P40 Pro սմարթֆոնի մարտկոցը 4200 մԱ/ժ է, որը լիցքավորվում է 40Վտ լարով և 27ՎՏ անլար էներգիայով: Այս մոդելը պաշտպանված է ջրից ու փոշուց IP68 տեխնոլոգիայով:

Սմարթֆոնի առջևի տեսախցիկը նույնպես 32ՄՊ է, սակայն այն ներառում է ToF սենսոր: Huawei P40 Pro սմարթֆոնի մարտկոցը 4200 մԱ/ժ է, որը լիցքավորվում է 40Վտ լարով և 27ՎՏ անլար էներգիայով: Այս մոդելը պաշտպանված է ջրից ու փոշուց IP68 տեխնոլոգիայով:

Huawei P40 Pro+ սմարթֆոնը Huawei P40 Pro սմարթֆոնից տարբերվում է երեք հիմնական պարամետրերով: Այս մոդելի ներքին հիշողությունը 512 ԳԲ է: Այն անլար լիցքավորվում է 40Վտ էներգիայով:
Այս սմարթֆոնի ամենազգալի տարբերությունը տեսախցիկի մեջ է, որն ունի 5 մոդուլ: P40 Pro-ի տելեֆոտո սենսորի փոխարեն այստեղ օգտագործվում են երկու առանձին մոդուլներ:


Ներկայացված երեք սմարթֆոններն աշխատում են Android 10 օպերացիոն համակարգի հիման վրա ստեղծված EMUI 10.1 համակարգով, որտեղ բացակայում են Google-ի բջջային ծառայությունները: Սմարթֆոններում տեղադրված է AppGallery հավելվածների խանութը, իսկ Google-ի ծառայությունների փոխարեն տեղադրված են Huawei-ի նոր ծառայությունները՝ վիդեոզանգերի MeeTime հավելվածը, Celia ձայնային օգնականը և այլն:

Huawei P40, Huawei P40 Pro և Huawei P40 Pro+ սմարթֆոնները կվաճառվեն համապատասխանաբար 799, 999 և 1399 եվրոյով: