Դասախոսը երկրաչափության դաս է անցկացրել Half-Life Alyx խաղում (տեսանյութ)


Օրեր առաջ Valve ընկերությունը թողարկեց Half-Life Alyx վիրտուալ իրականության խաղը, որն արդեն հասցրել է բազմաթիվ խաղասերների բարձր գնահատանքին արժանանալ: Այս խաղում խաղացողները կարող են վիրտուալ իրականության մեջ փոխազդել տարբեր առարկանների վրա: Սան Դիեգոյի դասախոսները մեկը որոշել է այս խաղում իր աշակերտներին երկրաչափություն սովորեցնել:
Խաղի տեղամասերից մեկում կա մի պատուհան, որտեղ հնարավոր է նկարել մարկերով և ջնջել սպունգով: Դասախոսը սա օգտագործել է որպես վիրտուալ գրատախտակ: Քանի որ սա VR խաղ է, այդ պատճառով դասախոսն ու ուսանողները կրել են VR ակսեսուարներ:
Համացանցում հայտնվել են նաև մի շարք վիդեոներ, որտեղ ցուցադրվում են, թե ինչպես է հնարավոր խաղում փոխազդել վիրտուալ առարակների վրա: