Google ընկերությունը թարմացրել է Google Assistant ծառայությունը և դրա մեջ ավելացրել է մի օգտակար գործառույթ: Այսուհետ կարող եք խնդրել (կամ հրամայել😊) Google Assistant-ին, որպեսզի նա բարձրաձայն կարդա բացված կայքը: Պետք է ընդամենը ասել՝ «Hey Google, read this» հրամանը:
Նշեմ, որ հնարավորություն կա նաև կարգավորել արագությունը: Google Assistant-ը կարող է նաև թարգմանել տեքստը 42 լեզուներով և թարգմանված տեքստը բարձրաձայն կարդալ:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ, կարդա նաև նմանատիպ գրառումները 😊