Epic Games-ն անվճար նվիրում է Watch Dogs և Stanley Parable խաղերը


Epic Games Store խաղերի լաունչերը շարունակում է ուրախացնել խաղասերներին իր անվճար նվերներով: Այս շաբաթ Epic Games-ը նվիրում է Watch Dogs և Stanley Parable խաղերը: Նշեմ, որ այս ակցիան գործում է մինչև մարտի 26-ը: Այս ընթացքում եթե նշված խաղերն ավելացնեք Epic Games-ի ձեր գրադարանում, ապա դրանք հետագայում նույնպես կարող եք անվճար խաղալ: