5-12 դասարանների թվայնացված դասագրքերը անվճար հասանելի են Android, iOS և վեբ տարբերակներով


Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու հեռահար ուսուցման անհրաժեշտությունը, «Mer Soft LLC» ընկերությունը տեղեկացնում է, որ այսուհետ Google PlayMarket-ում և AppStore-ում հասանելի է նաև անվճար «Armenian School Books» հավելվածը:

Mer Soft LLC ընկերության bonee.net համակարգի, Dshh «Դասագրքերի շրաջանառու հիմնադրամի» համագործակցության շնորհիվ «Armenian School Books» նախագիծը հասանելի է բոլորին: Նշվում է նաև, որ Viva-MTS ընկերության բջջային ցանցի բոլոր օգտատերերի համար գրքերը հասանելի են առանց ինտերնետի վճարի։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունան նախարարության կողմից երաշխավորված 5-12 դասարանների դասագրքերի թվայնացված տարբերակները հասանելի են ինչպես Անդրոիդ և iOS, այնպես էլ վեբ տարբերակով: