Microsoft-ը թողարկել է կորոնավիրուսի տարածմանը իրական ժամանակում հետևելու քարտեզ


Microsoft ընկերությունը Bing որոնողական համակարգում տեղադրել է Covid-2019 վիրուսին իրական ժամանակում հետևելու քարտեզ: Ամեն մի երկրի վրա սեղմելուց հետո կարող եք տեսնել կոնկրետ այդ երկրին վերաբերող պաշտոնական վիճակագրությունը: Հնարավորություն կա նաև տեսնել տվյալ երկրում Covid-2019 վիրուսին վերաբերող վիդեոներ և նորություններ: