Թողարկվել է Call of Duty Warzone անվճար բազմապլատֆորմ խաղը


Infinity Ward ընկերությունը թողարկել է Call of Duty խաղի անվճար տարբերակը, որն իրենից ներկայացնում է օնլայն «արքայական մենամարտեր»: Քարտեզի վրա 150 օգտատերեր միայնակ կամ թիմերով կռվում են միմյանց դեմ: Խաղն անվճար հասանելի է PC, XBox One և PS4 պլատֆորմերի վրա:
Խաղը տվյալ պահին ներառում է երկու ռեժիմներ՝ Battle Royale և Plunder: Առաջինը դա դասական «Արքայական մենամարտեր» են, իսկ երկրորդի դեպքում պետք է որոշակի քանակությամբ գումար հավաքել՝ թշնամիներին թալանելով և սպանելով:

Խաղում հնարավոր է արագ տեղափոխվել տարբեր տեսակի տրանսպորտով (կվադրոցիկլ, բեռնատար, ուղղաթիռ և այլն):

«Արքայական մենամարտերում» մահանալու դեպքում հնարավորություն է տրվում նորից վերադառնալ: Մահացած խաղացողը ընկնում է գաղութ, որտեղ պետք է 1 vs 1 մենամարտում հաղթի հակառակորդին: Հաղթողը վերառանում է, իսկ պարտվողը պետք է հույսով սպասի, որ իր թիմակիցները պայմանագիր կնքելով գումար կհավաքեն ու իրեն կվերադարձնեն: Պայմանագրերը խաղում իրենցից ներկայացնում են հատուկ առաջադրանքներ:

Call of Duty Warzone խաղն առանձնացված է Call of Duty Modern Warfare խաղի ամբողջական տարբերակից, սակայն վերջինիս օգտատերերը կարող են իրենց զենքերն ու այլ իրերը օգտագործել նաև Warzone խաղում:
Վերջում ավելացնեմ, որ խաղը հասանելի չի ռուսական PSN պրոֆիլների համար, այդ պատճառով կարող եք այն ներբեռնել ԱՄՆ կամ այլ երկրի պրոֆիլով:
