Apple Watch-ի նոր պատճենն ու էժան մրցակիցը` Oppo Watch


Oppo ընկերությունը ներկայացրեց իր առաջին սմարթ ժամացույցները, որոնք կոչվում են Oppo Watch: Այս ժամացույցները արտաքնապես շատ նման են Apple Watch-ին: Ժամացույցներն ունեն 1.6 դյույմանոց (41մմ կորպուս) և 1.9 դյույմանոց (46մմ կորպուս) AMOLED էկրան: Ժամացույցների կորպուսը ալյումինից է: Ժամացույցը կառավարվում է կորպուսի վրա տեղադրված երկու ֆիզիկական կոճակներով:

Oppo Watch-երն աշխատում են Snapdragon Wear 2500 և Apolo 3 պրոցեսորներով, ունեն 1ԳԲ օպերատիվ և 8ԳԲ ներքին հիշողություն: Ժամացույցներում չկա SIM քարտ տեղադրելու հնարավորություն, սակայն առկա է eSIM տեխնոլոգիան, ինչը թույլ է տալիս սմարթֆոնից անկախ զանգեր ընդունել կամ զանգել:

Oppo Watch ժամացույցներով կարող եք հետևել ձեր քնի որակին, սրտի աշխատանքին և ֆիզիկական ակտիվությանը: Ինչպես Apple Watch-ում, այստեղ նույնպես կա սրտի էլեկտրոկարդիոգրամայի հնարավորություն: Oppo Watch սմարթ ժամացույցները ջրակայուն են:

Ժամացույցի արտադրողները հավաստիացնում են, որ լիցքավորելուց հետո դրանք նորմալ օգտագործման պայմաններում աշխատում են 40 ժամ, իսկ էներգախնայող ռեժիմի դեպքում՝ 21 օր: Ժամացույցներն աշխատում են Android-ի հիման վրա ստեղծված ColorOS Watch համակարգով: Ժամացույցները հասանելի կլինեն ս.թ. մարտի 24-ից և կարժենան 215 կամ 288 ԱՄՆ դոլար: