Ինչպես օգտվել Google Chrome 80-ի թաբերի խմբավորման գործառույթից
Ամսաթիվ
Ինչպես միացնել
1. Google Chrome-ում բացեք chrome://flags/#tab-groups էջը:
2. Tab Groups կարգավորումը դրեք Enalbed:
3. Փակեք և բացեք Google Chrome-ը:
Ինչպես օգտվել
Աջ քլիք արեք ցանկացած բացված թաբի վրա և սեղմեք Add to new group կոճակը: Այս գործողությունից հետո նշված թաբը կհայտնի նոր խմբի մեջ, որի անունն ու գույնը կարող եք փոխել սեղմելով գույնի կլորակի վրա:
Այնուհետ ցանկացած թաբ կարող եք քաշել և տեղադրել այդ խմբի մեջ (կամ ավելացնել աջ քլիքի մենյուով): Խմբավորման այս նոր գործառույթը թույլ է տալիս ստեղծել տարբեր գույներով խմբեր և թաբերը խմբավորել դրանց մեջ: