Epic Games Store խաղերի լաունչերը շարունակում է ուրախացնել խաղասերներին իր անվճար նվերներով: Այս շաբաթ Epic Games-ը նվիրում է Assassin's Creed Syndicate և Faeria խաղերը: Նշեմ, որ այս ակցիան գործում է մինչև փետրվարի 27-ը:
Այս ընթացքում եթե նշված խաղերն ավելացնեք Epic Games-ի ձեր գրադարանում, ապա դրանք հետագայում նույնպես կարող եք անվճար խաղալ: