Մաթեմատիկական հավասարումներ լուծող հավելված Microsoft-ի կողմից
Ամսաթիվ
Microsoft ընկերությունը թողարկել է արհեստական բանականությամբ աշխատող Math Solver հավելվածը, որը նախատեսված է մաթեմատիկական հավասարումներ լուծելու համար:
Պատասխանից բացի հավելվածը ցուցադրում է նաև լուծման քայլերը: Հավելվածի մեջ հավասարումներ հնարավոր է գրել ինչպես ներդրված հաշվիչի միջոցով, այնպես էլ ձեռքով: Բացի այդ, հնարարավոր է սմարթֆոնի տեսախցիկով սկանավորել հավասարումը:
Math Solver հավելվածը օգտատիրոջը ցուցադրում է լուծման մի քանի եղանակներ: Հավելվածը ներառում է նաև սովորեցնող նյութեր և վիդեոդասեր (տարբեր լեզուներով):