Microsoft-ը թողարկեց Chromium-ով աշխատող Edge դիտարկիչը


Microsoft ընկերությունը պաշտոնապես թողարկել է Chromium միջուկով աշխատող Edge ինտերնետ դիտարկչի վերջնական տարբերակը, որն հասանելի է Windows, MacOS, Android և iOS համակարգերի համար: Այս թարմացված դիտարկիչը ավելի արագ ու ճկուն է աշխատում, ինչպես նաև ունի մի շարք նոր գործառույթներ:

Դիտարկչի վրա հնարավոր է նաև տեղադրել Chrome-ի համար նախատեսված հավելվածները: