Անդրոիդի օգտատերերն արդեն կարող են զանգեր ընդունել Windows 10-ի վրա
Ամսաթիվ
Microsoft ընկերությունը թարմացրել է Your Phone հավելվածը, որը թույլ է տալիս սինխրոնիզացնել Անդրոիդով աշխատող բջջային հեռախոսի պարունակությունը Windows 10-ի հետ:
Այս հավելվածով Windows 10-ի օգտատերերը կարող են տեսնել իրենց սմարթֆոնի լուսանկարները, SMS-ները, կոնտակտները, զանգերի պատմությունը, ծանուցումները և նույնիսկ արտապատկերել իրենց հեռախոսի էկրանը Windows 10-ի մեջ (աշխատում է միայն որոշ մոդելների համար):
Your Phone թարմացված հավելվածով օգտատերերը կարող են նաև զանգեր ընդունել և զանգել Windows 10-ով: Դրա համար պետք է սմարթֆոնի մեջ տեղադրել Your Phone Companion հավելվածը և այն Bluetooth-ով կապել համակարգչի հետ:
Your Phone հավելվածն ավտոմատ տեղադրվում է Windows 10 օպերացիոն համակարգի վերջին տարբերակների մեջ: