PES խաղում պաշտոնապես ներկայացված է նաև Հայաստանի ազգային հավաքականը

Ամսաթիվ

Համակարգչային ֆուտբոլի սիրահարները այսուհետ կարող են միմյանց դեմ մրցել՝ «օգտագործելով» Տիգրան Բարսեղյանին, Կամո Հովհաննիսյանին, Մարկոս Պիզելլիին և մեր ազգային ընտրանու այլ ֆուտբոլիստներին։ Դեռևս մի քանի ամիս առաջ ՀՖՖ-ն և Pro Evolution Soccer (PES) խաղի արտադրող ճապոնական Konami ընկերությունը պայմանավորվածության էին հասել, որի համաձայն խաղի վերջին թողարկման մեջ պաշտոնապես ներկայացված է նաև Հայաստանի ազգային հավաքականը։ Տևական բանակցություններից հետո ՀՖՖ-ի և Konami-ի միջև ստորագրվեց պայմանագիր, որով հիմք դրվեց համագործակցության ավելի լայն շրջանակների։ Առաջիկայում ՀՖՖ-ի կողմից կազմակերպվելու է PES 2020-ի մրցաշար, որի հաղթողները ներկայացնելու են Հայաստանը 2020 թ․ հուլիսին Լոնդոնում անցկացվելիք e-football-ի միջազգային մրցաշարին։ Մասնակցության կարգի և այլ մանրամասների մասին ՀՖՖ-ն շուտով կտեղեկացնի։

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն