Ինչու Chrome-ի վերջին տարբերակը չի աշխատում KdWin-ի հետ

Ամսաթիվ

Google ընկերությունը վերջերս թողարկեց Chrome-ի 78.0.3904.70 տարբերակը, որտեղ ցավոք մի կարևոր բացթողում կա։ Բանն այն է, որ այս տարբերակում հնարավոր չի KdWin-ի միջոցով ինտերնետ կայքերում հայերեն գրել։ Այս խնդիրը հատկապես առկա է Windows 8 կամ 10 օպերացիոն համակարգերի վրա աշխատող Chrome-ի վերջին տարբերակում։ Բանն այն է, որ Chromium-ից վերջերս հանվել է legacy IME գործիքներով տեքստեր գրելու հնարավորությունը, ինչը վերաբերում է նաև KdWin-ին և լեզուների հետ աշխատող նմանատիպ ծրագրերի։ 


Chromium-ի ծրագրային կոդի կայքից տեղեկանում ենք, որ խնդրի մասին արդեն տեղյակ են ծրագրավորողները և պատրաստվում են շատ շուտով ետ վերադարձնել  legacy IME գործառույթը։ Իսկ մեզ մնում է այս ընթացքում կամ օգտվել Windows-ում ներդրված լեզուների գործիքից, կամ տեղադրել Chrome-ի հին տարբերակը։

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն