Chrome 78-ում ավելացել է կայքերը ստիպողաբար սև ռեժիմով ցուցադրելու գործառույթ



Chrome 78-ում ավելացել է նաև թաբերի մասին ինֆորմացիա ցուցադրող վահանակ, որը հայտնվում է մկնիկը թաբի վրա պահելով:
Այս ֆունկցիան կարող եք անջատել/միացնել chrome://flags/#tab-hover-cards կարգավորումով:

Այս ֆունկցիան կարող եք անջատել/միացնել chrome://flags/#tab-hover-cards կարգավորումով:

Chrome 78-ում թարմացվել են նաև մեկնարկային էջը ձևավորելու կարգավորումները: Դրանք կարող եք գտնել մեկնարկային էջի աջ կողմում գտնվող մատիտը սեղմելով:

Chrome 78-ում ներդրվել է նաև Google Password Checkup հավելվածը, որը ստուգում է օգտատիրոջ գաղտնաբառերը և անհրաժեշտության դեպքում խորհուրդ է տալիս փոխել դրանք: