Վերջերս թողարկված Call of Duty Mobile խաղը ոչ միայն դարձել է մի շարք երկրներում Google Play-ի և App Store-ի թիվ մեկ հավելվածը, այլև սահմանել է բջջային խաղի ներբեռնումների նոր ռեկորդ: Նշվում է, որ թողարկումից սկսած մեկ շաբաթվա ընթացքում այս խաղը ներբեռնել է ավելի քան 100 միլիոն օգտատեր: Համեմատության համար նշեմ, որ նմանատիպ խաղերից PUBG-ի ցուցանիշը 28 միլիոն է, իսկ Fortnite-ինը՝ 26,3 միլիոն:
Այս խաղում առայժմ հասանելի են երկու ռեժիմներ՝ 5 ընդդեմ 5-ի օնլայն ռեժիմ և արքայական մենամարտեր (PUGB-ի ու Fortnite-ի նման):
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ, կարդա նաև նմանատիպ գրառումները 😊