Call Of Duty խաղի բջջային տարբերակն անվճար հասանելի է iOS և Անդրոիդ օգտատերերի համար
Ամսաթիվ
Վերջապես հասանելի դարձավ երկար սպասված Call of Duty Mobile խաղը, որի գրաֆիկան գրեթե չի զիջում համակարգչային կամ խաղային կոնսոլների տարբերակին:
Այս խաղում առայժմ հասանելի են երկու ռեժիմներ՝ 5 ընդդեմ 5-ի օնլայն ռեժիմ և արքայական մենամարտեր (PUGB-ի ու Fortnite-ի նման):
Խաղի սկզբում խաղացողը ծանոթանում է կառավարմանը և խաղային մենյուներին, ինչի շնորհիվ շատ հեշտ ինտերգրվում է խաղին: Նշեմ նաև, որ 5 ընդդեմ 5 ռեժիմում կան այնպիսի քարտեզներ, որոնք կարելի է հանդիպել խաղի կոնսոլային տարբերակներում:

Call of Duty Mobile խաղում կարող եք մուտք գործել Facebook-ի միջոցով և ընկերների հետ խաղալ օնլայն: Խաղում հասանելի են զենքերի և զինամթերքի մեծ տեսականի, որոնց մի մասը հնարավոր է ձեռք բերել խաղում վաստակած միավորներով կամ գումարով: