Apple-ը ներկայացրեց AirPods Pro անլար ականջակալներ


Apple ընկերությունը թողարկել է AirPods Pro անլար ականջակալներ, որոնք արտաքնապես և ֆունկցիոնալությամբ բավականին տարբերվում են AirPods ականջակալներից:

Այս ականջակալների վրա տեղադրվում է սիլիկոնից փափուկ 3 չափանի ներդիրներ, որոնք օգտատիրոջ ականջի մեջ ընդունում են համապատասխան ձևը:

Այս ականջակալենրը խլացնում են դրսի ձայնը և պաշտպանված են ջրից ու փոշուց: Հնարավորություն կա նաև միացնել «թափանցիկ» ռեժիմը, որն անջատում է արտաքին ձայնի խլացուցիչը (օրինակ փողոցն անցնելուց):

Այս ռեժիմը միանում է ականջակալի վրա գտնվող տվիչի միջոցով, որով հնարավոր է նաև պատասխանել զանգերին:

AirPods Pro ականջակալները լիցքավորումից հետո աշխատում են 5 ժամ՝ երաժշտություն լսելու համար: Արտաքին ձայնի խլացման ռեժիմում ականջակալները աշխատում են 4.5 ժամ: Ականջակալների տուփով դրանք լիցքավորելու դեպքում հնարավոր է 24 ժամ երաժշտություն լսել և 18 ժամ խոսել:

Բնականաբար այս տուփը հնարավոր է լիցքավորել անլար տեխնոլոգիայով: AirPods Pro ականջակալները վաճառվում են 250$-ով: