Հայտնի են iPhone 11 սմարթֆոնների գները Հայաստանում


Apple ընկերության հայաստանյան պաշտոնական գործընկեր Ucom-ը մեկնարկել է նոր iPhone 11, iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max սմարթֆոնների նախավաճառքը, որը կավարտվի սեպտեմբերի 26-ին: Նախավաճառքի ավարտից հետո գնորդները կկարողանան անվճար առաքումով ստանալ սմարթֆոնը: Եկեք տեսնենք, թե ինչ գնային տարբերություն կա Ucom-ի և Apple-ի պաշտոնական կայքերում ներկայացված գների միջև:
