Ներկայացվեցին Huawei Mate 30 և Mate 30 Pro սմարթֆոնները
Ամսաթիվ
Huawei Mate 30 Pro սմարթֆոնն ունի 6.53 դյույմանոց OLED էկրան (2400×1176), որը շարունակվում է սմարթֆոնի երկու կողքերում: Սմարթֆոնն ունի Kirin 990 պրոցեսոր, 8ԳԲ օպերատիվ և 128/256ԳԲ ներքին հիշողություն: Սմարթֆոնն ունի 5G ցանցին միանալու հնարավորություն: Սմարթֆոնի մատնահետքի սկաները տեղադրված է էկրանի մեջ:
Այս սմարթֆոնում բացակայում են ձայնի կառավարման ֆիզիկական կոճակները. դրա համար օգտագործվում են էկրանի կողքի հատվածում գտնվող սենսորային կոճակները: Սմարթֆոնի էկրանի կտրվածքում տեղադրված է առջևի տեսախցիկը, որի կողքը տեղադրված է նաև դեմքի 3D սկաները և նոր սենսոր, որը հետևում են ձեռքի շարժումներին (օրինակ լուսանկարները անհպում թերթելու համար):
Այդ սենսորն ունի նաև մի քանի այլ հետաքրքիր գործառույթներ: Օրինակ եթե սմարթֆոնը օգտատիրոջ ձեռքում է և էկրանին նայում է այլ օգտատեր, ապա արգելափակման էկրանի վրա գտնվող ծանուցումները չեն ցուցադրում մանրամասն ինֆորմացիան: Այս նոր սենսորները նաև կարողանում են հետևել օգտատիրոջ գլխի թեքությանը և դրանից կախված պտտել էկրանը:
Huawei Mate 30 Pro սմարթֆոնի հիմնական տեսախցիկն ունի 4 սենսոր՝ 2 հատ 40ՄՊ, մեկ հատ 8ՄՊ և պորտրետներ լուսանկարելու համար նախատեսված 3D ToF սենսոր, որը տեղադրված է նաև սմարթֆոնի առջևի մասում գտնվող 32ՄՊ տեսախցիկի մեջ: Այս տեսախցիկները ունեն բոլոր այն գործառույթները, որոնք ունեն ժամանակակից բոլոր գերսմարթֆոնները (գիշերային ռեժիմ, երկու տեսախցիկով միաժամանակ վիդեոյի նկարում, պորտրետ և այլն):
Huawei Mate 30 Pro սմարթֆոնի մարտկոցը 4500 մԱ/ժ է, որը լիցքավորվում է 40Վտ լարով և 27Վտ անլար լիցքավորման տեխնոլոգիայով: Այս մարտկոցով հնարավոր է նաև անլար լիցքավորել այլ սմարթֆոններ: Սմարթֆոնում ներդրված է ջրից ու փոշուց պաշտպանության IP68 ստանդարտով տեխնոլոգիան (մինչև 2 մետև 30 րոպե):
Ի տարբերություն Huawei Mate 30 Pro-ի, Mate 30 սմարթֆոնը կողքի հատվածներում չունի էկրան: Այս սմարթֆոնի էկրանը 6.62 դյույմ է (2340×1080): Այս սմարթֆոնում բացակայում է նաև ժեստերի համար նախատեսված նոր սենսորը: Սմարթֆոնի օպերատիվ հիշողությունը 6/8ԳԲ է, իսկ ներքին հիշողությունը 128ԳԲ: Մարտկոցը 4200 մԱ/ժ է և լիցքավորվում է նույն Pro մոդելի տեխնոլոգիաներով: Այս սմարթֆոնի տեսախցիկը նույնպես բաղկացած է 4 սենսորներից, սակայն կոնֆիգուրացիան տարբեր է (40ՄՊ, 16ՄՊ,8ՄՊ և լազերային ֆոկուս):
Սմարթֆոնի առջևի տեսախցիկը նույնպես տարբեր է՝ 24ՄՊ: Mate 30 Pro-ի հետ համեմատած, Mate 30-ում ներդրված է IP53 ստանդարտով ջրից ու փոշուց պաշտպանություն, որը ավելի ցածր է IP68-ից:
Սմարթֆոնի առջևի տեսախցիկը նույնպես տարբեր է՝ 24ՄՊ: Mate 30 Pro-ի հետ համեմատած, Mate 30-ում ներդրված է IP53 ստանդարտով ջրից ու փոշուց պաշտպանություն, որը ավելի ցածր է IP68-ից:
Գները
Huawei Mate 30 6/128ԳԲ — 799 եվրո
Huawei Mate 30 Pro 8/256ԳԲ — 1099 եվրո
Huawei Mate 30 Pro 5G 8/256ԳԲ — 1199 եվրո