Epic Games-ը անվճար նվիրում է Batman-ին նվիրված միանգամից 6 խաղ


Epic Games Store խաղերի լաունչերը շարունակում է ուրախացնել խաղասերներին իր անվճար նվերներով: Այս շաբաթ Epic Games-ը նվիրում է Batman Arkham Collection և Lego Batman Trilogy հավաքածուները, որոնցից յուրաքանչյուրը ներառում է Batman-ին նվիրված երեքական խաղ:

Նշեմ, որ այս ակցիան գործում է մինչև ս.թ. սեպտեմբերի 26-ը ներառյալ: Այս ընթացքում եթե նշված խաղերը ավելացնեք Epic Games-ի ձեր գրադարանում, ապա դրանք հավիտյան կարող եք անվճար խաղալ:

Սա կարելի է համարել այս լաունչերի թողարկման սկզբից մինչ այժմ լավագույն առաջարկն է: