Ռետրո խաղերի սիրահարներին այս աշնանը ուրախալի նորություն է սպասվում: Disney-ը վերաթողարկելու է Aladdin և The Lion King ռետրո խաղերը ժամանակակից խաղային կոնսոլների և սարքերի համար:
Հիշեցնեմ, որ 16 բիթանոց Aladdin-ը թողարկվել է հեռավոր 1993թ.-ին, իսկ The Lion King-ը՝ 1994թ.-ին: Հատկանշական է, որ այս խաղերը վերաթողարկվելու են հենց այս տարի, քանի որ ամիսներ առաջ մեծ էկրան բարձրացան Aladdin-ի և The Lion King-ի թարմացված էկրանավորումները:
Այս երկու խաղերի թարմացված տարբերակները կունենան բարելավված գրաֆիկա, խաղի պրոցեսը 15 վայրկյան հետ տալու կամ վայրկենական պահպանելու հնարավորություն, ինչպես նաև հատուկ ռեժիմ, որը թույլ է տալիս կողքից հետևել խաղի ընթացքին:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ, կարդա նաև նմանատիպ գրառումները 😊