Apple-ը ներկայացրեց iOS 13 օպերացիոն համակարգը



Այս ռեժիմը ոչ միայն խնայում է օգտատիրոջ աչքերը, այլև ավելի քիչ էներգիա է ծախսում: iOS 13-ի ստեղնաշարում ավելացել է նաև մատի մի հպումով տեքստեր հավաքելը: Այսինքն, հնարավոր է սեղմել ստեղնաշարի մի տառի վրա և մատը քաշելով հավաքել բառերը (նմանատիպ գործառույթ հասանելի է գրեթե բոլոր կողմնակի ստեղնաշարային հավելվածներում): iOS
13-ում թարմացվել են նաև համակարգային հավելվածները, իսկ Maps-ում կատարվել են քարտեզների զգալի փոփոխություններ:


iOS 13-ում մեծ ուշադրության է արժանացել օգտատերերի անվտանգության և գաղտնիության հարցը: Այժմ գտնվելու վայրի մասին ինֆորմացիան հնարավոր է տալ հավելվածին միայն մի անգամ, այլ ոչ թե հավելվածի հետագա օգտագործման ընթացքում: Sign in with Apple գործառույթով օգտատերերը կարող են գրանցվել կամ մուտք գործել տարբեր ծառայություններ և հավելվածներ:
Ընդ որում, օգտատերերը կարող են մուտք գործել իրենց էլեկտրոնային փոստով կամ թաքցնել այն և գեներացնել նոր էլ. փոստ, որը նամակները կվերահասցեավորի իրական էլ. փոստի վրա: iOS 13-ում մեծ փոփոխությունների է ենթարկվել լուսանկարների խմբագրման գործիքը և առաջին անգամ iOS-ում հայտնվել է վիդեոները խմբագրելու գործառույթ:


iOS 13 օպերացիոն համակարգի փորձնական տարբերակն այժմ հասանելի է միայն ծրագրեր մշակողների համար, իսկ մոտ ապագայում հասանելի կլինի բոլոր ցանկացողների համար: