«ՈԶՆԻ 2019» ամենամյա համակարգչային մրցույթի ամփոփում և մրցանակաբաշխություն
Ամսաթիվ
Հունիսի 21-ին, ժամը 13:30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Ալեք և Մարի Մանուկյան դահլիճում (հասցե՝ Բաղրամյան 40) տեղի կունենա «Ոզնի 2019» համակարգչային մրցույթի ամփոփման և մասնակիցների պարգևատրման հոբելյանական 10-րդ հանդիսավոր արարողությունը:
Մրցույթի մշտական աջակիցն է Հայ-Հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը:
Շուրջ 7 տարի է Հայ-Հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը իր համակարգչային լաբորատորիաները սիրով տրամադրում է մրցույթի մասնակիցներին: Այս տարի մրցույթի մասնակիցների թիվը հասնում էր 500-ի:
Մրցույթի ամփոփումը կազմակերպվում և իրականացվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի աջակցությամբ:
Մրցույթի տեղեկատվական աջակիցն է՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ), որի շնորհիվ Հայաստանի բոլոր դպրոցները իրազեկվում են մրցույթի մասին:
Մրցույթում լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցներին հատուկ մրցանակներ է տրամադրել PS էլեկտրոնիկայի խանութը:
Մրցույթի մասնակիցներին խրախուսական նվերներ է տրամադրել մրցույթի մշտական աջակից hardware.am համակարգչային սարքավորումների ինտերնետ խանութը:
Մրցույթի բազմաթիվ մասնակիցներից եզրափակիչ փուլը հաղթահարած 51-ը կստանան պատվոգրեր և մրցանակներ:
Եզրափակիչ փուլի մյուս բոլոր մասնակիցներին կտրվեն վկայագրեր:
Այս ծավալի մրցույթն իր ձևաչափով միակն է և առանձնահատուկ է նրանով, որ մասնակիցներից մասնակցության հայտավճար չի գանձվում:
«Ոզնի» համակարգչային մրցույթը կոչված է դպրոցներում ՏՀՏ որորտի զարգացմանը:
«Ոզնի»-ն ստեղծվել է 2010թ.-ին և բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով հասել է այս մակարդակին և ծավալին՝ դրա վառ ապացույցն է նրա մասնակիցների թվի աճը և աշխարհագրությունը (Հայաստանի տարբեր մարզերից) :