Shazam-ն արդեն կարողանում է իդենտիֆիկացնել սմարթֆոնի ականջակալներում հնչող երաժշտությունը


Shazam հավելվածը նախկինում կարողանում էր իդենտիֆիկացնել միայն բարձր հնչող երաժշտությունը, իսկ այժմ այն ունակ է իդենտիֆիկացնել նաև սմարթֆոնում հնչող այն երաժշտությունը, որը չի լսվում բարձրախոսից: Այլ կերպ ասած, Shazam-ը կարողանում է լսել սմարթֆոնի մեջ հնչող աուդիո հոսքը: Այս նոր գործառույթի շնորհիվ կարող եք Shazam-ով իդենտիֆիկացնել ականջակալներում հնչող երաժշտությունը և այլևս կարիք չի լինի անջատել ականջակալները և բարձր լսել երաժշտությունը: Նշեմ, որ այս գործառույթն առայժմ հասանելի է միայն Android օպերացիոն համակարգի համար: Հիշեցնեմ, որ Shazam-ը պատկանում է Apple ընկերությանը: