Microsoft Edge դիտարկիչն արդեն հնարավոր է տեղադրել նաև Windows 7-ի վրա


Microsoft ընկերությունը հասանելի է դարձրել իր Edge ինտերնետ դիտարկիչը Windows 7 օպերացիոն համակարգի համար: Հիշեցնեմ, որ շաբաթներ առաջ Microsoft-ը թողարկեց Chromium-ով աշխատող Edge դիտարկիչը, որով աշխատում են նաև Chrome, Opera և մի շարք այլ դիտարկիչներ: Այս փոփոխությունից հետո Edge-ը հասանելի դարձավ նաև MacOS օպերացիոն համակարգերի համար: