E3 2019: Micrososft-ը որոշ տվյալներ հայտնեց հաջորդ սերնդի Xbox խաղային կոնսոլի մասին (GDDR6, 8K 120fps, SSD)


Նոր կոնսոլում օգտագործվում է նաև GDDR6 օպերատիվ և տվյալների պահպանման SSD հիշողություն: SSD հիշողությունը օգտագործվելու է նաև որպես վիրտուալ օպերատիվ հիշողություն, ինչը զգալի ազդելու է խաղերի բեռնման և արագագործության վրա (որոշ դեպքերում մինչև 40 անգամ): Xbox Project Scarlett կոնսոլով հնարավոր կլինի խաղալ 8K 120 fps ռեժիմում: Այս նոր խաղային կոնսոլի արտաքին տեսքի մասին տվյալներ առայժմ չկան: