Թողարկվել է օրիգինալ Doom խաղի շարունակությունը, որին խաղասերները սպասել են մոտ 25 տարի


Doom, Quake և նմանատիպ մի շարք այլ խաղերի հեղինակ Ջոն Ռոմերոն թողարկել է Doom խաղի նոր էպիզոդը, որն անվճար հասանելի է բոլոր այն օգտատերերի համար, ովքեր ունեն Doom խաղի լիզենցիոն տարբերակները: 1993 թվականին թողարկված Doom խաղը ներառում էր 3 էպիզոդներ, իսկ 1995 թվականին ավելացան ևս մեկը: Sigil կոչվող նոր էպիզոդը թվով 5-րդն է, որը ներառում է 18 լեվելներ: