Microsoft-ը ներկայացեց բազմաֆունկցիոնալ Windows Terminal ծրագիրը

Build 2019 համաժողովի շրջանակներում Microsoft ընկերությունը ներկայացրեց նոր Windows Terminal ծրագիրը, որը շուտով անվճար հասանելի կլինի Windows 10-ի օգտատերերի համար: Այս ծրագրի բաց կոդերն արդեն տեղադրված են GitHub-ում:

Այս ծրագիրը ոչ թե փոխարինելու է Windows-ի Command Prompt-ը, այլ օգտատերերին տրամադրելու է բազմաֆունկցիոնալ այլընտրանքային գործիք, որտեղ մեկտեղ հավաքված են PowerShell-ը, Command Prompt-ը և Linux-ի տերմինալը:
Windows Terminal-ի կարևոր առանձնահատկություններից է բազմապատուհան ռեժիմը (multitab), ինչի շնորհիվ միաժամանակ հնարավոր է մի պատուհանում օգտվել տարբեր կոնսոլներից: